Mercedes-Benz ընկերությունը սկսել է նոր սերնդի G-Class ամենագնացի սերիական արտադրությունը, հայտնում է Autonews-ը։

Մոդելի հավաքումը իրականացվում է  Ավստրիայի Գրաց քաղաքի Magna Steyr գործարանում։ G-Class ամենագնացի արտադրությունն այս ձեռնարկությունում իրականացվում է 1979 թվականից։ Այս ընթացքում գործարանի կոնվեյերից 300 000 այդպիսի ավտոմեքենա է դուրս եկել։  

Նոր Mercedes-Benz G-Class-ը ներկայացվել է 2018 թվականի սկզբին Դեթրոյթի ավտոսրահում։ Այն հասաելի է Ռուսաստանում պատվերի համար։ Մեքենան ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի վճարել նվազագույնը 8 980 000 ռուբլի։ Վաճառքի մեկնարկից հետո կարելի կլինի ձեռք բերել 4-լիտրանոց V8 ագրեգատը երկու տուրբիններով։ Շարժիչը զուգորդված է 9-աստիճանային  փոխանցման տուփով։

Շարժիչը հնարավորթյուն է տալիս 2485 կիլոգրամանոց մեքենային 4,5 վայրկյանի ընթացքում զարգացնել 100 կմ/ժ արագություն, որը 0,9 վայրկայնով ավելի արագ է նախկին G 63-ի համեմատ։