Հայաստանի համար միջուկային վառելիքի գնի բարձրացում չի նախատեսվում: Այդ մասին Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2018» միջազգային համաժողովում լրագրողներին ասել է  «ՏՎԷԼ» ընկերության առեւտրի եւ միջազգային համագործակցության հարցերով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորեւը, հաղորդում է «Sputnik Արմենիան»:

Նրա խոսքով՝ վառելիքի մատակարարումները Հայաստան առանց դժվարությունների են կատարվում: Անցյալ տարի եղել է միայն մեկ հարց, երբ Հայաստանի հետ սահմանակից երկրները հրաժարվում էին տարանցիկ ուղի տրամադրել, սակայն այդ խնդիրները լուծվել են:

«Ինչ վերաբերում է գներին, ապա աճ չի լինի: Պայմանները նշված են պայմանագրում եւ կախված են շուկայական տատանումներից: Երբ շուկան նվազում է, գները նույնպես նվազում են», - ավելացրել է Գրիգորեւը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գործող կայանը աշխատում է ВВЭР-440 ռեակտորի վրա: Աշխարհում նման կայանների շահագործումը  աստիճանաբար նվազում է: Սակայն գործող կայանների, այդ թվում նաեւ հայկականի համար, վառելիքը ամբողջ ծավալով կմատակարարվի:

«ՏՎԷԼ»-ը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմի մեջ է մտնում է եւ միջուկային վառելիք  է արտադրում ատոմային կայանների ռեակտորների համար: