Mercedes-Benz ընկերությունը նախատեսում է բարձր անցանելիության C-Class ունիվերսալ մեքենա թողարկել:

Նման փոփոխությունը 2022 թվականին կստանա մեքենայի հաջորդ սերունդը: Ավտոմեքենան անվանման մեջ All-Terrain նախածանց կլինի, հաղորդում է Autonews- ը:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:

Սովորական ունիվերսալից նոր All-Terrain-ը կտարբերվի անիվների կամարների եւ բամպերների պլաստիկ պաշտպանությամբ:

Նորույթի հիմնական մրցակից է համարվում Audi A4 Allroad-ը:

Այս ամառվա վերջին Եվրոպայում պետք է սկսվի թարմացված կուպեի եւ  C-Class կաբրիոլետի վաճառքը: C-Class-ը հագեցած կլինի V6 բենզինային 3 լիտր ծավալով, 390 ձիաուժ շարժիչով: Նման շարժիչով ժամում 100 կմ արագության կարելի է հասնել 4.7 վայրկյանում: