Իլինդենյան Մակեդոնիա անվանումը Սկոպյեի եւ Աթենքի համար առավել հարմար տարբերակ է նախկին հարավսլավական Մակեդոնիա հանրապետության վերանվանման համար: Այս մասին շաբաթ նշել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Պետական շահերի հանդեպ լիարժեք պատասխանատվությամբ, ուշադրությամբ եւ նվիրվածությամբ ես պետության ղեկավարին, Ժողովի (խորհրդարան), ՎՄՌՕ-ԴՊՆՄՆԵ-ի եւ ԴՈՒԻ-ի ղեկավարներին տեղեկացրեցի, որ Մակեդոնայի եւ Հունաստանի կառավարությունները խոսում են երկու կողմերի համար ընդունելի   տարբերակի մասին: Իլինդենյան Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը հնարավոր փոխզիջումն է, անգլերենով՝ Republic of Ilinden Macedonia,  ալբաներենով՝ Republika Ilindenase e Maqedonisё », - հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Զաեւը: