Երեք բրիտանացի ձկնորս, որոնք ուղեւորվել էին Հյուսիսային ծով Նորթ Յորքշիր կոմսության Ուիթբի քաղաքից ոչ հեռու ձկնորսության, խոշոր շնաձուկ են բռնել, փոխանցում է Daily Mirror պարբերականը։

68-ամյա բրիտանացի Սթիվ Ուոթսոնը ծով է դուրս եկել իր 33-ամյա որդու՝ Էնդիի եւ ծանոթ ձկնորսի՝ Մեթ Ուորդի հետ։ Նրա խոսքով՝ 15 րոպե անց նրանքատլանտյան շնաձուկ են նկատել։

Գիշատիչը կուլ է տվել խայծը, սակայն հուսահատ դիմադրել է, երբ Ուոթսոնը սկսել է քաշել կարթաթելը։ Նա պայքարել է շուրջ 45 րոպե, բայց արդյունքում կարողացել է դուրս հանել կենդանուն։ Շնաձկան երկարությունը 2,7 մետր է եղել, իսկ քաշը 108 կիլոգրամ։ Ավելի ուշ Ուոթսոնը նրան բաց է թողել բաց ծով։ 

Ատլանտյան շնաձկների երկարությունը հասնում է 3 մետրի։ Նրանք վտանգավոր են համարվում մարդկանց համար, սակայն Մարդկանց վրա շնաձկների հարձակումների միջազգային գրքում միայն երկու դեպք է գրանցված։