Սաուդյան Արաբիայում ձերբակալել են յոթ ակտիվիստների, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, հայտնում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։  

Ձերբակալվածների թվում 2-ը տղամարդ են, 5-ը՝ կին, այդ թվում՝ բլոգեր Էման ալ Նաֆյանը, ակտիվիստներ Ազիզա Ալ Յուսեֆը եւ Լոուջան Հաթլուլը, որոնք արդեն երկու անգամ ձերբակալվել էին, այդ թվում՝ մեքենայով երկիր մուտք գործելու փորձի համար։

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ձերբակալվածներին կասկածում են թագավորության անվտանգությունն ու կայունությունը խաթարելու եւ օտարերկրյա պետությունների հետ կապի մեջ, փոխանցում է AFP-ն։

«Սաուդյան թագաժառանգը ցանկանում է հասկացնել տալ քաղաքացիներին, որ նրանք իր ենթականերն են, որոնք պետք է իրեն շնորհակալ լինեն ազատության համար, բայց չպետք է ոչ մի իրավունք պահանջեն»,-հայտարարել է Al-Jazeera-ն Human Rights Watch-ին։

Սաուդյան Արաբիայում 2017 թվականին հայտարարվել են բարեփոխումների մասին, որի շրջանակներում թուլացվել են կանանց նկատմամբ սահմանված արգելքներ։ Մասնավորապես, նրանց թույլատրվել է մեքենա վարել եւ այցելել սպորտային մրցումներ։