ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան հաղորդագրության մեջ կնոջ՝ Մելանյայի անունը սխալ է գրել, հայտնում է The Hill-ը։

Շնորհավորելով կնոջը երիկամների վիրահատությունից հետո հիվանդանոցից դուրս գրվելու համար՝ նա կոչել է նրան «Մելանի»։ «Հրաշալի է, որ մեր հրաշալի առաջին տիկինը վերադարձել է Սպիտակ տուն։ Մելանին իրեն լավ է զգում։ Շնորհակալություն ձեր աղոթքների եւ մաղթանքների համար»,-գրել է նա։

The Hill-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց Թրամփը ջնջել է նախնական թվիթը եւ հրապարակել նոր գրառում արդեն կնոջ անունը ճիշտ գրված։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մելանյա Թրամփը երիկամների անոթների էմբոլիզացիա անցնելուց հետո Սպիտակ տուն է վերադարձել։