Արագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում 35-ամյա Հովհաննես Բ.-ն Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում իր վարած Nissan Pathfinder մակնիշի 35 MԼ 222 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլխիվայր շրջվել եւ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Հովհաննես Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք: