Հավայան կղզու արեւելյան հատվածում տեղակայված Պահոա բնակավայրի բնակիչը լուրջ վնասվածք է ստացել Կիլաուեա հրաբխի ժայթքման ժամանակ։ Նա աղետից առաջին տուժողն է դարձել, հայտնում է Reuters-ը։ «Տեղի բնակիչը տուժել է լավայի ցայտերից, երբ նստած է եղել իր տան երրորդ հարկի պատշգամբում։ Ոտքի մի մասը լուրջ վնասվել է»,-նշված է քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջանեթ Սնայդերի հայտարարությունում։

Նշվում է, որ ներկա պահին վտանգ կա, որ լավայի հոսքը կարգելափակի նահանգի խոշոր խճուղիներից մեկը, որը օգտագործվում է մարդկանց տարհանման համար։

Կիլաուեա հրաբխի ժայթքումը սկսել է մայիսի 3-ին, այն ուղեկցվում է 6,9 մագնիտուդով երկրաշարժերով։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ հրաբխի ժայթքումը նկատելիորեն ուժեղացել է մայիսի 17-ին։ Նահանգի ղեկավար Դեվիդ Իգեն մայիսի 9-ին Պունա օկրուգը, որը գտնվում է հրաբխի մերձակայքում, հայտարարել է աղետի գոտի։