Թուրքիայի Իզմիր քաղաքում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ թմրավաճառներից մեկը «պիտբուլ» ցեղատեսակի շանը հրամայել է հարձակվել ոստիկանների վրա։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ոստիկանները փորձել են «գործի վրա» ձերբակալել Օ․Դ․-ին եւ Ի․Գ․-ին։ Ոստիկաններից խուսափելու համար Օ․Դ․-ն իր «պիտբուլ» ցեղատեսակի շանը հրամայել է հարձակվել ոստիկանների վրա։ Հավատարիմ շունն էլ հարձակվել ու բռնել է ոստիկաններից մեկի հետույքը։

Մյուս ոստիկանները, չկարողանալով շանը պոկել ոստիկանից, ստիպված ատրճանակով սատկացրել են շանը։

Վիրավորված ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Օ․Դ․-ին եւ Ի․Գ․-ին։