Facebook սոցիալական ցանցը 2017 թվականին թողարկված «Պատմություն» ծառայությանում ավելացրել է ամպային պահոց լուսանկարների ու տեսանյութերի համար, ձայնային հաղորդագրություններ եւ արխիվ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սմարթֆոնների համար սոցցանցի հավելվածում ավելացել է «Պատմություն»-ում լուսանկարով, տեքստով եւ սթիքերով ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։

Մեկ այլ նորույթ է լուսանկարների ու տեսանյութերի ամպային պահոցը։ Այն թույլ է տալիս պահպանել հավելվածի միջոցով նկարահանված լուսանկարներն ու տեսանյութերը հենց ֆեյսբուքյան հաշվում։ Հեղինակների կարծիքով՝ անձնական պահոցը կօգնի տեղ խնայել հեռախոսում։

Երրորդ գործառույթը արխիվն է, որում ներբեռնվում է օգտատերերի «պատմությունը» հրապարակային ժապավենից 24 ժամ անց ջնջվելուց հետո։

Մոտ ժամանակներս նոր գործառույթները հասանելի կլինեն Հնդկաստանի օգտատետերի համար։ Ընկերությունում նախատեսում են դրանք հասանելի դարձնել ամբողջ աշխարհում, սակայն հստակ ամսաթիվ չի նշվում։