Վաշինգտոնում լեռնային առյուծը հարձակվել է բայքերի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է, տուժել է եւս մեկը, երբ նրանք հայտնվել են գիշատչի տարածքում: Այս մասին հայտնել են ոստիկանությունում, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, միջադեպը տեղի է ունեցել Սիեթլ քաղաքից 48 կմ հեռավորության վրա: Երկու մարզիկները բայքերով հետ էին վերադառնում արահետով, երբ բախվել են լեռնային առյուզին: Գիշատիչը հարձակվել է մեկի վրա՝ խորը քերծվածքներ հասցնելով, իսկ երկրորդին քարշ է տվել իր որչը: Կենդանի մնացած 31-ամյա տղամարդը բայքով անցել է 3 կիլոմետր, ապա զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները շների օգնությամբ գտել և սպանել են կենդանուն: Ոստիկանների փոխանցմամբ սա Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած երկրորդ դեպքն է վերջին 100 տարվա ընթացքում, երբ լեռնային առյուծը հարձակվում է մարդկանց վրա: