Թաթարստանի հանրապետության Մենզելինսկ քաղաքում շաբաթ օրը երկու պարաշյուտիստ են ցած ընկել, երկուսն էլ մահացել են ստացած վերքերից, հայտնում է շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նրանցից մեկը մահացել է շտապօգնության մեքենայում, մյուսը՝ Մենզելինսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Նրանցից մեկը Կազանի, իսկ մյուսը՝ Նաբերեժնիյե Չելնիի բնակիչներ էին, նրանց հաշվին ավելի քան 600 թռիչք է գրանցված, հայտնում է «Ինտերֆաքսը»։