Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածինեկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Թուրքական Sonhaber կայքի փոխանցմամբ՝ Կայսերիի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն ասել է, որ վերանորոգվող եկեղեցին դառնալու է 24 ժամ ծառայություն մատուցող յուրահատուկ գրադարան։

Նա նշել է, թե գրադարանը կունենա թե սովորական գրքեր, թե էլեկտրոնային, թե կույրերի համար նախատեսված հատուկ գրքեր։

«Գրադարանը հագեցված է լինելու ամենավերջին տեխնոլոգիական նորարարություններով։ Նախագծի արժեքը մոտ 8 մլն (2 մլն դոլար) լիրա է կազմելու»,-ասել է Կայսերիի քաղաքապետը։