Կիրակի օրը տեղի է ունեցել Չեռնոգորիայի ընտրված նախագահ եւ իշխող Սոցիալիսների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչի երդմնակալությունը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չեռնոգորիայում նախագահական ընտրությունները կայացել են ապրիլի 15-ին։ Գրանցվել էին 7 թեկնածուներ, ընտրելու իրավունք ուներ 532 599 քաղաքացի, մասնակցությունը կազմել է 63,92 տոկոս։ Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ջուկանովիչը ստացել է 180,2 հազար ձայն կամ ձայների 53,9 տոկոսը եւ հաղթել է առաջին փուլում։