Հանրապետության տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 20-ին կեսօրից հետո, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20, 

Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,  

Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+25,

Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+26, 

Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,

Արցախում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+24.