Գեղարքունիքի մարզում, մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում 22-ամյա Պետրոս Մ.-ն Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 06 ՕԼ 216 համարանիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Պետրոս Մ.-ն, նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 24-ամյա Վերոնիկա Մ.-ն եւ Մարիաննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: