Քննիչները պարզում են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներն ու պատճառները, որ դեպի Մոսկվա թռիչք իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թափ հավաքելու փուլը եւ վերադարձել է կայանատեղի, նշվում է ՌԴ ՔԿ-ի՝ «ՏամՏամ» մեսենջերում  հրապարակված հաղորդագրության մեջ:

««Ալ8ոսա» ավիաընկերության՝ Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թափ հավաքելը եւ վերադարձել է կայանատեղի: Վարկածներից մեկը շարժիչի անսարքությունն է»,- ասվում է ուղերձում:

Հաղորդվում է նաեւ, որ ինքնաթիռում 156 ուղեւոր է եղել: