Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոյերթը հայտարարել է, որ Վենեսուելայում անցկացվող նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսպես կոչված ընտրությունները, որոնք այսօր անցկացվում են Վենեսուելայում, լեգիտիմ չեն: ԱՄՆ-ն աշխարհի ժողովրդավարական երկրների հետ միասին աջակցում է վենեսուելական ժողովրդինԱՄՆ-ն աշխարհի ժողովրդավարական երկրների հետ միասին աջակցում է վենեսուելական ժողովրդին եւ նրանց ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իրենց ներկայացուցիչներին ընտրելու ինքնիշխան իրավունքին»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Նոյերթը:


Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն քվեարկել էր երկրի ղեկավարի ընտրություններում: «Այսօր պատմական օր է, ոչ ոք թող բաց չթողնի այն: Արթնանալ առավոտյան եւ քվեարկել ձեր ընտանիքի հետ միասին: Եկեք ցույց տանք աշխարհին, որ մենք ժողովուրդն ենք, որն այսօր նախագահ է ընտրում»,-  իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մադուրոն: