ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, որը զբաղեցնում էր Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը։Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից։

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրան ներկայացրել է Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին։

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը 1993 թվականի ոստիկանական համակարգում է։ Տավուշի մարզի ոստիկանապետ նշանակվել է 2016 թվականի օգոստոսին։ Մինչ այդ հասցրել է լինել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ՆԳ բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: