ԱՄՆ-ն շարունակում է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրով  (ՄՓՀՀՈՊ)արգելված հրթիռների արտադրությունը: ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա Զվեզդայի» պաշտոնական թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի մշակման համար հրթիռ-թիրախներ է օգտագործում, որոնք նմանեցված են միջին եւ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներին, օրինակ՝ Hera-ն, MRT-ն, Aries-ը, LV-2-ը, Storm-ը, Storm-2-ը, MRBM-ն եւ այլն: Նման հրթիռների արտադրությունը եւ թռիչքային մշակման նպատակով արձակումներն արգելված են ՄՓՀՀՈՊ-ով, քանի որ նման միջոցները՝ իրենց տակտիկական եւ տեխնիկական բնութագրությամբ, առաջին հերթին՝  թռիչքի հեռահարությամբ, պատկանում են միջին եւ փոքր հեռահարության հրթիռների դասին»,- մեջբերում է թերթրը Ռիժկովի խոսքերը: