Թուրքական Onur Air ավիաընկերության՝ Անթալիա-Չելյաբինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն ապահերմետիզացման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին: Նրա խոսքով՝ Աերոբուս 321-ը վայրէջք է կատարել Վոլգոգրադում, «պատճառն ապահերմետիզացումն է»:

«Ուղեւորներին տեղավորել են օդանավակայանի տերմինալներում, երեխաների հետ ուղեւորներին՝ հյուրանոցում: Կազմակերպվել է սնունդը, ողջ գիշեր ուղեւորների հետ աշխատել է շտապօգնության ծառայությունը. ոմանք գլխացավ ունեին, ոմանց ճնշումն էր տատանվում, ցուցաբերվել է հոգեբանական օգնություն»,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը: