Երկուշաբթի Կիեւի «Հիդրոպարկ» մետրոյի կայարանի մոտակայքում կրակոցներ են հնչել: Երկու մարդ վիրավորվել է: Կրակոցները հնչել են 05:40-ին, տեղեկացնում է «Ինֆորմատոր»-ը:

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ընկերական խմբի միջեւ: Բանավոր վեճը ծեծի է վերաճել, ինչից հետո մասնակիցներից մեկը դուրս է հանել ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել: Նախնական տվյալներով՝ կրակել են տրավմատիկ փամփուշտներով «Ֆորտ» տեսակի ատրճանակից: Միջադեպի հետեւանքով երկու մարդ հոսպիտալացվել է: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Մանրամասները պարզվում են: