Մայիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 304 դեպք, որից 120-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Այդ ընթացքում արձանագրվել է 148 կենցաղային կանչ, 34 հրդեհ, 39 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 3, տուժել՝ 49 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում էլ փրկվել է 1 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք. փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 19 դեպք, որի հետեւանքով տուժել է 88, զոհվել՝ 1 քաղաքացի: