Microsoft-ը կրկին ԱՄՆ բոլոր 17 հետախուզական ծառայություններին տվյալների հեռակա պահման սերվերների հատկացման համար այսպես կոչված ամպային ծառայությունների տրամադրման մասին պայմանագիր կկնքի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը ոչ միայն նախորդ պայմանավորվածությունների երկարաձգման մասին է: Այժմ հատուկ ծառայությունները կկարողանան անցնել Office 365 պլատֆորմի հիման վրա հավելվածների հետ աշխատանքին, այդ թվում նաեւ՝ այնպիսինների, որոնց հետ կարելի է աշխատել հեռակա կարգով: Նախկինում այդ բոլոր գործառույթները հետազոտության համար հասանելի չէին:

Ընդ որում, Microsoft-ն այս ոլորտում կառավարության միայն մատակարարը չէ: Տարիներ շարունակ այս տեղը զբաղեցնում է Amazon-ի դուստր Amazon Web Services ձեռնարկությունը: Այն Կենտրոնական հետախուզական վարչության հետ կնքած 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի շնորհիվ աշխատում է բազմաթիվ պետական կառույցների, ինչպես նաեւ ողջ հետախուզական համայնքի հետ: