Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, հայտնում է Reuters–ը։

Նշվում է, որ ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո Պարագվայը երրորդ երկիրն է, որ դիմում է այսպիսի քայլի։

Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ավելի վաղ Նեթանյահուն կոչ էր արել բոլոր երկրներին դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Իշխանությունները հայտարարել էին, որ առաջին տասը պետություններին կօգնեն դեսպանատան տեղափոխման հարցում։

Նշենք, որ ամերիկյան դեսպանատան տեղափոխումից հետո Գազայի հատվածում պաղեստինցիները ցույցեր են կազմակերպել,  իսրայելական զինվորականների եւ  ցուցարարների բախման հետեւանքով առնվազն 60 պաղեստինցի է զոհվել։