Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումն այսօրվանից անցել է Թբիլիսիի տուրիստական թաղամասերի հսկմանը՝ ավելի բարձր մակարդակի անվտանգության ապահովման համար: Այս մասին նշվում է գերատեսչության կայքում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Այն մասին, որ Վրաստանում տուրիստական ոստիկանություն կհայտնվի, մայիսի 18-ին երկրի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան: 2017 թվականին մայրաքաղաք 3.1 միլիոն զբոսաշրջիկ էր այցելել:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝  առաջին փուլում Թբիլիսիի փողոցներում պարեկային ոստիկանության 10 խումբ կաշխատի: Նրանք կհսկեն Շարդենի, Բամբիս րիգի, Կոտե Ապխազի, Տաբիձե, Վերցխլիս, Վախթանգ Գոգասալայի փողեցները, Դավիդ Աղմաշենեբելիի պողոտան, Եվրոպայի, Սաարբրյուկենի հրապարակները եւ Աբանոթուբանիի տարածքը:

Տուրիստական ոստիկանության աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության ակադեմիայում: Թեկնածուների ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել նրանց անձնական հատկանիշներին եւ կոմունիկացիոն հմտություններին: Նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ օտար լեզվի է տիրապետում: