Հանքարդյունաբերության ոլորտում նախեւառաջ պետք է մշակել նոր օրենք, որում, մնացած հարցերի հետ միասին, հստակ կսահմանվի էկոլոգիայի եւ տնտեսական զարգացման ոսկե միջինը: Այս մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա վարչապետին առաջարկել է կառավարության նոր ծրագրում ներառել վերջին 10 տարիների ընթացքում Հանրային խորհրդի կողմից արված առաջարկները տարբեր ոլորտների վերաբերյալ:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին, Վազգեն Մանուկյանը նշել է նաեւ, որ առաջնահերությունն ամբողջությամբ տալով էկոլոգիական կողմին՝ կխոչընդոտենք տնտեսական զարգացումը, իսկ եթե մտածենք միայն տնտեսական զարգացման մասին, լրջորեն կտուժի էկոլոգիան. այստեղ ամենակարեւորը ճշգրիտ եզրը գտնելն է:

«Բազմաթիվ հանքերի դեպքում, որոնք չնչին գնով տրվել են տարբեր ընկերությունների, բայց այս տարիների ընթացքում չեն շահագործվում, պետք է քննարկել դրանց մի մասի «պետականացման» (լիցենզիայից զրկելու) հարցը՝ փոխհատուցելով սեփականատերերի կատարած ծախսերը:

3) Օգտագործվող հանքերի դեպքում «պետականացումը» կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Դրանց գործունեությունը պետք է կարգավորվի նոր օրենքով»,-ընդգծել է նա: