Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:

Հուղարկավորության արարողությունը, որը մեկնարկել է Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցուց, ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներ:

Նշենք, որ հուղարկավորության արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Արարատ գյուղում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի հոգեհանգստյան արարողությունը (ֆոտո)