Հունիսի 29-ին Վատիկանում տեղի կունենա 14 նոր կարդինալների նշանակմանը նվիրված կոնսիստորիան (հատուկ խորհրդակցություն): Այս մասին, դիմելով կիրակնօրյա պատարագին Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, հայտնել է Հռոմի Պապը Ֆրանցիսկոսը: Պոնտիֆիկը հայտնել է նաեւ ապագա կարդինալների անունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությունը:

Նրանց թվում են պրելատներ աշխարհի տարբեր երկրներից եւ մասերից. Բաբելոնի քաղդեյական պատրիարք Ռաֆայել Սակո (Բաղդադ), իսպանացի ճիզվիտ Լուիս Լադարիա, Հռոմի պապական վիկար Անջելո Դե Դոնատիս, Վատիկանի պետքարտուղարի տեղակալ Ջովաննի Անժելո Բեչուն, Կոնրադ Կրաեւսկի, Ջոզեֆ Կութս (Պակիստան), Պորտուգալիայի Ֆաթիմայի եպիսկոպոս Անտոնիո Ավգուստո դոս Սանտոս Մարտո, Ակվիլայի արքեպիսկոպոս Ջուզեպե Պետրոկի, ճիզվիտ Պեդրո Րիկարդո Ջիմենո (Պերու), արքեպիսկոպոս Դեզիրե Ծարախազանա (Մասագասկար), արքեպիսկոպոս Թոմաս Ակուինո Մանյա (Ճապոնիա):