Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաեւ մեկնարկել է նոր՝ iPHone 8 եւ iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։

HTC, Huawei, Alcatel, Blackberry, BLU սմարթֆոնների լայն տեսականին հասանելի է շուկայում ամենամրցունակ՝ մինչեւ 40% նվազեցված գներով։ Նախընտրելի սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով ինչպես դրա ամբողջական արժեքը, այնպես էլ 24 ամսով միանալով Ունիվերսալ սակագնային պլաններից որեւէ մեկին։ Ամսական սկսած ընդամենը 1300 դրամից բաժանորդները ձեռք կբերեն առաջարկվող մոդելներից ամենահարմարը։ Իսկ միանալով Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններից որեւէ մեկին՝ ամեն ամիս կստանան մինչեւ 3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, մինչեւ 15 ԳԲ՝ շարժական ինտերնետից օգտվելու եւ մինչեւ 3000 SMS՝ տեղական բոլոր համարներին եւ Արցախ ուղարկելու համար:

«Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ոչ միայն առաջարկում ենք նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ, այլեւ պարբերաբար վերանայում ենք արդեն առկա մոդելների գները։ Ավարտական քննություններին, «Վերջին զանգին» կամ պարզապես ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը հաճելի նորությամբ է հանդես գալիս տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող իր բաժանորդների համար», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։   

Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ shop.ucom.am հասցեով։