Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Դամասկոսի հարավում գտնվող Հաջր էլ Ասվադ թաղամասի նկատմամբ, որը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ֆորպոստն է հանդիսանում, հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ  Al-Masdar  լրատվական պորտալը հաղորդել էր, որ կառավարական ուժերը վերադարձրել են վերահսկողությունը հարեւան թաղամասի՝ պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի նկատմամբ այն բանից հետո, երբ «ԻՊ»-ի զինյալներն իրենց ընտանիքների հետ մարդասիրական ընթացքում լքել էին այն: Այժմ Սիրիայի բանակի ստորաբաժանումներն արմատականների առանձին խմբերից սկսել են մաքրել ճամբարի մնացած հատվածները:

Նշենք, որ երկուշաբթի օրը կառավարական ուժերը հայտարարել էին Հաջր էլ Ասվադ թաղամասում «ԻՊ»-ի զինյալների դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մարտական գործողությունները սկսվել էին կեսօրին՝ կիրակի երեկոյան հայտարարված ժամանակավոր զինադադարի ավարտից անմիջապես հետո՝ նպատակ ունենալով ապահովել կանանց, երեխաների եւ տարեցների  անվտանգ դուրսբերումը: