2017 թվականին 2016-ի համեմատությամբ, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 14.6%-ով աճել են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, այս տարվա 4 ամիսների ընթացքում այդ տեմպը պահպանվել է:

Ջավադյանը նշեց, որ Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով շտկվել է, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել տրանսֆերտների աճի վրա։ Այդուհանդերձ, նա նկատեց, որ եթե Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան երկրների պատժամիջոցները չլինեին, տրանսֆերնտները կարող էին ավելին լինել: