Ղազախստանի Մեծ Ալմատինկա գետը կարմիր գույն է ստացել, հայտնումէ «Sputnik Ղազախստան»-ը: Ալմաթիի առողջապահության բաժնի պետ Այզաթ Մոլդագասիմովան պատմել է, որ այս մասին տեղեկությունը ստացվել է նախորդ երեկո: Մոլդագասիմովան նշել է, որ այժմ գետը վերադարձրել է իր բնական գույնը:

«Մենք ջուր ենք վերցնում բոլոր հավածներից. մինչեւ օրվա վերջ, կարծում եմ, հայտնի կլինեն ջրի սանիտարաքիմիական կազմի նախնական մասին տվյալները, իսկ երեք օրվա ընթացքում պարզ կլինի նաեւ ջրի մանրէաբանական կազմը»,- հավելել է նա: