ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել:

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: