Հարցված կանանց մեծ մասին (52 տոկոս) դուր է գալիս, երբ տղամարդիկ են մոտենում իրենց: 22 տոկոսը չեզոք է վերաբերվում ծանոթություններին, 13 տոկոսն ամաչում է: Այսպիսին են SEX.RF ուսումնական կենտրոնի կատարած ուսումնասիրության արդյունքներն այն մասին, թե որ իրավիճակներում կինն առաջինը կծանոթանա:

Հետաքրքիր է, որ տղամարդկանց ուշադրությունը պակաս կարեւոր է 25-35 տարեկան հարցվածների 48 տոկոսի, իսկ 18-25 տարեկանների շրջանում՝ հարցվածների 56 տոկոսի համար, 35-45 տարեկանների շրջանում՝  հարցվածների 59 տոկոսի համար, հաղորդում է Planet-today-ը:

Ամեն երկրորդ կին առնվազն մեկ անգամ առաջինն է մոտեցել եւ ծանոթացել տղամարդու հետ: Հարցված կանանց 46 տոկոսի հետ նման բան պատահել է մի քանի անգամ, երբ տղամարդը չափազանց դուր է եկել նրանց: 45 տոկոսի դեպքում նման բան երբեք տեղի չի ունեցել: 9 տոկոսի դեպքում նման նախաձեռնությունը սովորական երեւույթ է:

Բացի այդ, հարցվածները նաեւ պատմել են, թե ինչ իրավիճակներում կինը կարող է առաջինը նման նախաձեռնություն ցուցաբերել: Հարցվածների մեկ երրորդը՝ 32 տոկոսը, կարծում է, որ կինը ցանկության դեպքում կարող է  առաջինը ծանոթանալ ցանկացած իրավիճակում: Տարիքի հետ այս ցուցանիշը աճում է՝ 27 տոկոս, 18-25 տարեկան տարիքային խմբի մոտ, 31 տոկոս՝ 25-35 տարեկան կանանց եւ 40 տոկոս` 35-45 տարեկան կանանց շրջանում: Հարցվածների 22 տոկոսը քողարկում է նման իրավիճակը պատահականությամբ:

19 տոկոսը կմոտենա միայն այն դեպքում, եթե ակնհայտ է, որ տղամարդն ամաչում է մոտենալ: 11 տոկոսի համար ընդունելի է անել դա միայն համացանցում կամ սոցիալական ցանցերում, իսկ 10 տոկոսի դեպքում՝  եթե տղամարդը շատ է դուր գալիս: Կանանց միայն 6 տոկոսն է կարծում, որ չկա մի իրավիճակ, որում կինը կարող է անել առաջին քայլը:

Հարցված կանանց ճնշող մեծամասնությունը՝ 73 տոկոսը, եթե տղամարդն իրենց դուր է եկել, կակնարկեն, որ նրանք բաց են ծանոթության համար: 15 տոկոսն առաջինը կծանոթանա, 12 տոկոսը ոչինչ չի ձեռնարկի, մինչեւ տղամարդն նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը: