Մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա», «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները Երեւանի Ագաթանգեղոսի եւ Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի են ենթարկել 10-ամյա տղայի եւ 59-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Գայ գյուղի գյուղմթերքների շուկայի տարածքում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 23.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ում գրկում գտնվող 2-ամյա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 18.20-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շահսուվարյան փողոցի 8/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: