Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Վաչագան Ղազարյանին, որը հայտնի էր որպես Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի.

Վաչագան Ղազարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից: