ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հարցերով կոմիտեի անդամ Դեւիդ Ցիցիլինը ներկայացրել է օրինագծեր, որոնք արգելում են  F-35-ի  կործանիչների, ինչպես նաեւ ցանկացած մտավոր սեփականության կամ տեղեկատվության տրամադրումը Թուրքիային:

 Օրինագիծը նախատեսում է արգելափակել մատակարարումները մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհաստատի, որ Թուրքիան քայլեր չի անում «ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը նվազեցնելու նպատակով՝ թշնամական օբյեկտների համար ՆԱՏՕ-ի ակտիվները բացահայտելու միջոցով», հաղորդում է The Hill-ը:

Խոսքը Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ գործարքի մասին է: ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգված են համակարգերի ձեռքբերմամբ, քանի որ C-400-ը չի համապատասխանում Դաշինքի պաշտպանական համակարգերի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի կոնգրեսական Դեւիդ Ցիցիլինը Վաշինգթոնում Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպի պատճառով, երբ նրանք հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, առաջարկեց արգելափակել F-35 կործանիչների առաքումը: