1961 թվականից ի վեր առաջին անգամ շվեդական քաղաքացիական պաշտպանության գործակալությունը (MSB) խորհուրդներով նոր բրոշյուր կթողարկի, որը  նշում է, թե ինչպես պետք է վարվել ճգնաժամային իրավիճակներում, ահաբեկչական հարձակումների եւ պատերազմի բռնկման պայմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շվեդիայում 4.8 միլիոն ընտանիքներին մայիսի 28-ից հունիսի 3-ը MSB-ն «Եթե ճգնաժամ կամ պատերազմ սկսվի» անվանումով բրոշյուր կբաժանի, նշում է  գործակալությունը: Ըստ հրապարակման՝ բրոշյուրը շուտով հասանելի կլինի անգլերենով եւ եւս 13 լեզուներով:  Շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնում է, որ վերջին անգամ նման գրքույկներ տպագրվել են 1961 թվականին, որոնք հիմնականում վերաբերում էին ռազմական իրավիճակին: