Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըմբռնումով է վերաբերվում, որ ՀՀ նախկին նախագահներն իրեն չեն շնորհավորել։ Այդ մասին նա ասել է այսօր՝ մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում։

«Ըմբռնումով եմ վերաբերվում։ Ինչպես տեսնում եք, գործող նախագահները նախընտրում են շնորհավորել։ Կարծում եմ՝ արարողակարգային խնդիր է», - ասաց Փաշինյանը։

Արդյոք նեղացած են նախկին նախագահները, հարցին էլ վարչապետը պատասխանել է. «Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում պետք է նեղացած մարդիկ լինեն»։