ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել: Նա կարծում է, որ դրանք ազատ եւ արդար չեն եղել, գրում է AP-ն:

Փենսի հայտարարությունում նշվում է, որ «այդ կեղծված գործընթացի ապօրինի արդյունքը» երկրի ժողովրդավարական ավանդույթներին հասցված եւս մեկ հարված է: ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի նստի, մինչեւ Վենեսուելան քանդվի, եւ քաջ վենեսուելացիների տառապանքները շարունակվեն»:

Վենեսուելայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ կիրակի անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Նիկոլա Մադուրոն: