«Ես Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողներին չէի հորդորել, ես ընդհանրապես մեր քաղաքացիներին հորդորել էի դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ընդհանրապես մեր հայրենակիցներին հորդորել էի դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որովհետեւ այդ գործողությունների հիմնական իմաստը եւ նպատակն այն էր, որ մենք գործողություններ ձեռնարկենք այն իշխանության դեմ, որը չի վայելում ժողովրդի վստահությունը եւ չի գործում ժողովրդի անունից», ասել է Փաշինյանը:

Խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ վարչապետն ասել է. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին»: