Թուրքիայում հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող պատգամավորների թեկնածուների անուններն արդեն հայտնի են դարձել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Ընտրական բարձրագույն հանձնաժողովին է ներկայացրել պատգամավորների թեկնածուների ցուցակը։

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրվել Մարգար Եսայանը։ Եթե նա նախորդ ընտրություններում տվյալ ընտրատարածքում 14-րդն էր եւ անցավ խորհրդարան, ապա այս անգամ նա արդեն 11-րդ տեղում է ցուցակի մեջ։

Նշենք, որ այս ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Կարո Փայլանը առաջդրվել է Դիարբեքիրում։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը պատգամավորի թեկնածու չի առաջադրել ներկայում պատգամավոր Սելինա Դողանին։