Յուրաքանչյուր երկիր, որն օգտագործում է միջուկային էներգիա, պարտավոր է ծախսված վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների անվտանգությունը ապահովելու համար համապարփակ ռազմավարություն մշակել եւ հետեւել դրան: Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն Վիեննայում ծախսված վառելիքի եւ վտանգավոր թափոնների հետ վարվելու անվտանգության մասին կոնվենցիայի կողմերի 6-րդ հավետու նստաշրջանի բացման ժամանակ:

Նրա խոսքով՝ ներկայումս աշխարհի 30 երկրներում գործում են 450 միջուկային ռեակտորներ: Եւս 30 երկիր պատրաստվում կամ արդեն սկսել է ատոմակայան կառուցել: Նա նշել է, որ առաջիկայում միջուկային էներգետիկայի պահանջարկը միայն կաճի, ուստի շատ կարեւոր է ռադիոակտիվ թափոնների եւ ծախսված վառելիքի հետ վարվելու անվտանգության ապահովումը: