Սաուդյան Արաբիայում վտանգավոր եւ հիմար հնարքի համար տղամարդու են ձերբակալել. նա անսպասելիորեն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատված եւ հայտնվել բեռնատարի առջեւ:

Ըստ GulfNews-ի՝ նրան ձերբակալել են ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների կյանքին ուղղված սպառնալիքի մեղադրանքով:

Տեսանյութը, որում տղամարդը նախ երգում է իր մեքենայի տանիքին նստած, իսկ հետո նետվում բեռնատարի անիվների տակ, արագորեն տարածվել է համացանցում եւ վիրուսային դարձել: