Ճապոնիան, Ռուսաստանը եւ Թուրքիան ԱՄՆ-ին պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի ներդրման կապակցությամբ հնարավոր պատասխան գործողությունների մասին են նախազգուշացրել: Այդ մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, հաղորդում է Reuters-ը:

Եվրոպական միության, Հնդկաստանի եւ Չինաստանի նմանատիպ քայլերից հետո երեք երկրները ԱՀԿ-ի ծանուցագրերում մանրամասն ներկայացրել են փոխհատուցման վերաբերյալ իրենց պահանջները: Յուրաքանչյուր երկիր ծանուցել է, թե որքանով  սակագները կբարձրացնեն դեպի ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի արտահանման արժեքը:

Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սակագները պողպատի եւ ալյումինի տարեկան արտահանման մեջ 538 միլիոն դոլարի չափով ավելացրել են իր պարտավորությունները: Ճապոնիայում այդ գումարը կազմել է 440 մլն դոլար, Թուրքիայում `267 մլն դոլար:

Չինաստանը, Եվրամիության 28 երկրները եւ Հնդկաստանը իրենց պահանջներն են ներկայացրել՝ համապատասխանաբար 612 մլն, 1,6 մլրդ եւ 165 մլն դոլարի չափով: