ԱՄՆ պաշտոնյաները արժանի չեն Իրանի հետ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոբախտը, հաղորդում է Tasnim-ը:

Նոբախտը բացառել է Իրանի միջուկային համաձայնագրի ցանկացած վերանայման հնարավորությունը՝ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

«Մինչ այդ որոշումը, Թրամփը պատրաստ էր մեզ հետ բանակցել, բայց ու՞մ հետ ենք մենք բանակցելու: Արդյոք պատրա՞ստ ենք բանակցել այն մարդկանց հետ, ովքեր մերժում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված պաշտոնական համաձայնագրերը», - ասել է նա:

 «Ոչ, ամերկացնիները արժանի չեն, որ իրանցի պատվիրակների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեն», - հավելել է նա: