ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի էժանագին, անհիմն, վիրավորական հայտարարությունները եւ Իրանի դեմ նրա ներկայացված մեղադրանքները վկայում են ամերիկյան պաշտոնյաների հուսահատության մասին: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim-ը:

Պոմպեոյի հայտարարությունները նաեւ անհաջող փորձ է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի անօրինական որոշումից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար, ինչը հակասում է միջազգային նորմերին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւին: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ամերիկյան ռեժիմը, չնայած աշխարհի բոլոր երկրների դիմադրությանը, բացառությամբ մի քանի փոքր ռեժիմների, հրաժարվել է իր բոլոր քաղաքական, իրավական եւ միջազգային պարտավորություններից, չի կարող պայմաններ դնել այնպիսի մեծ երկրի համար, ինչպիսին Իրանն է»:

«Ամերիկյան ռեժիմը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգների կողմից օրենքի եւ պարտավորությունների խախտման համար պատասխանատվությունը կրելու են այդ ռեժիմի պաշտոնյաները, ինչպես նաեւ նրա կողմնակիցները` ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում»,-նշվում է հայտարարությունում: