Թուրքմենստանի Գումդագ թաղամասում այս օրերին մարդիկ հազիվ են զսպում իրենց ծիծաղը: ՆԳՆ-ն բոլոր տարածքային տեսուչներին հանձնարարել է ստուգել մասնավոր զուգարանները նախագահի նկարով թերթերը ոչ ուղիղ նշանակությամբ օգտագործող անձանց հայտնաբերելու համար, հաղորդում է  «Թուրքմենստանի այլընտրանքային նորություններ» պորտալը:

Տեսուչները «իրավախախտներին»  առաջին անգամ նախազգուշացում կտան: Ըստ աղբյուրի՝ նախազգուշացումներ շատ են տրվում, քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով թուրքմենները զուգարանի թուղթ չեն գնում:  Թուրքմենստանում  համարյա ամեն մի ընտանիքում կա մարդ, ում աշխատանքի կամ ուսման վայրում ստիպում են բաժանորդագրվել  մեկ կամ մի քանի հրատարակություններին:

Տեսուչներին հանձնարարվել է նաեւ նախագահի նկարները աղբավայրերում փնտրել: